20 ՐՈՊԵ՝  ՁԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

20 րոպեի կանոնը կօգնի հաղթել ձեր ամենամեծ թշնամուն՝ ձեր իսկ ծուլությանը: Փոքրիկ քայլերով առաջ ընթանալով՝ դուք չեք էլ նկատի՝ ինչպես իրականություն կդարձնեք ձեր առջև դրված բոլոր նպատակները:

10089
20 րոպե նպատակներին հասնելու համար

Նպատակներին հասնելու ճանապարհը երբեմն կարող է չափազանց երկար, դժվար և նույնիսկ անհաղթահարելի թվալ: Բայց գոյություն ունի հատուկ ռազմավարություն, որին հետևելու դեպքում դուք ամեն օր ավելի ու ավելի կմոտենաք ձեր նպատակներին: Դա Փոքրիկ քայլերի արվեստն է:

Ամենակարևորն այստեղ 20 րոպեի կանոնն է, այն է՝ նպատակներին հասնելու համար պետք չէ անմիջապես կաշվից դուրս գալ և անել անհնարինը արագ արդյունքի համար. բավական է ամեն օր ընդամենը 20 րոպե հատկացնել յուրաքանչյուր գործին: 20 րոպեն այնքան քիչ է, որ կարելի է դիմանալ, անգամ եթե բոլորովին չեք ցանկանում այդ գործով զբաղվել: Այս կանոնը ծուլության դեմ պայքարելու և մոտիվացիան բարձրացնելու հրաշալի միջոց է: Եվ այսպես.

  • Օրվա 20 րոպեն հատկացրեք սպորտով զբաղվելուն և առողջության մասին մտահոգվելու առիթ չեք ունենա:  
  • Հատկացրեք 20 րոպե տան մաքրությանը և կմոռանաք տան թափթփվածության մասին:
  • Հատկացրեք 20 րոպե մտավոր կենտրոնացմանը, և ստեղծագործական ճգնաժամը ձեզ չի սպառնա:
  • Հատկացրեք 20 րոպե ձեր կնոջը կամ ամուսնուն լսելուն, և չեք ունենա խնդիրներ հարաբերությունների ոլորտում:
  • Հատկացրեք 20 րոպե ինքներդ ձեզ լսելուն ու գրառումներ անելուն և գաղափարների պակաս չեք ունենա:
  • Օրվա ընթացքում 20 րոպե հատկացրեք եկամտի աղբյուրներ ստեղծելուն և ստիպված չեք լինի անհանգստանալ ձեր ֆինանսական ապահովվածության մասին:
  • Հատկացրեք ընդամենը 20 րոպե հանգստին և հոգնածություն չեք զգա:
  • 20 րոպե ընթերցեք որևէ օգտակար գիրք և իսկապես մասնագետ կդառնաք ձեր գործում:

Արեք այս ամենը հենց այս պահից սկսած, մի՛ հետաձգեք, մի՛ թողեք վաղվան կամ հաջորդ երկուշաբթիին: Սկսեք հենց այս պահից և այս կանոնի օգնությամբ կհաղթահարեք ծուլությունը:

Ամեն օր հատկացնելով ընդամենը 20 րոպե անգամ չսիրած գործին՝ դուք մի քանի անգամ կբազմապատկեք հաջողության հասնեու ձեր շանսերը: Պետք է միայն սկսել…

In this article


Join the Conversation