Որքան ինքնատիպ ու գրավիչ լինեն գովազդները, այնքան ավելի մեծ քանակությամբ մարդ կդիտի և կտարածի դրանք: Հենց դրա համար էլ նրանք ջանք ու գումար չեն խնայում այդպիսիք ստեղծելու համար: Բայց գումարի չափից առավել կարևոր են գաղափարը և նորարարական մատուցումը: Հենց դրանք են այսօր ամենաթանկարժեք ներդրումը ցանկացած գործի մեջ:
Internest.am-ը ձեզ է ներկայացնում վերջին տարիների ամենաազդեցիկ ու տպավորիչ գովազդային հոլովակները:
Մարտաֆիլմերի արքա Ժան-Կլոդ Վանդամի մասնակցությամբ այս գովազդային հոլովակը անտարբեր չթողեց ոչ ոքի, հատկապես Հայաստանում: Volvo շվեդական ավոտարտադրող ընկերությունը դերասանի օգնությամբ ներկայացրեց իր բեռնատար մեքենաների դինամիկ ղեկային կառավարման համակարգը: Տեսահոլովակը, որտեղ Վանդամը ոտքերով հենված է զուգահեռ ընթացող բեռնատարների վրա, ակնթարթային արագությամբ տարածվեց ինտերնետում՝ հիմք դառնալով հարյուրավոր մեմերի ստեղծման համար: Հոլովակն ունեցավ ավելի քան 80 միլիոն դիտում:
142 միլիոն դիտում YouTube-ում գրանցեց Թուրքական ավիաուղիների այս գովազդը՝ Լիոնել Մեսսիի և Կոբի Բրայանթի մասնակցությամբ: Այն իսկական ռումբի պես պայթեց ինտերնետում:
Տեսահոլովակում ամեն ինչ սկսվում է նրանից, որ Մեսսին Բրայանթին մարտահրավեր է նետում՝ սելֆի անելով Մոսկվայի կարմիր հրապարակում: Կոբին մարտահրավերն ընդունում է և ուղարկում պատասխան սելֆին՝ Չինական պատի մոտ: Այստեղից արդեն երկու ֆուտբոլային աստղերը իսկական մրցավազք են սկսում՝ ջրի տակ, սարի գլխին, անապատում և բոլոր անհավանական վայրերում սելֆի անելով:
Hyundai ավտոարտադրող ընկերության այս հուզիչ գովազդը ունի գրեթե 70 միլիոն դիտում: Սակայն Youtube-ում տարածում գտնելուց բացի հոլովակն այլ նպատակ էլ էր հետապնդում՝ իրականություն դարձնել 13-ամյա Ստեֆանիի երազանքը:
Ստեֆանիի հայրը տիեզերագնաց է և հաճախ ամիսներով բացակայում է տանից՝ տիեզերական հետազոտությունների համար: Աղջիկը նրան նամակ էր գրել, և Hyundai ընկերությունը խոստացավ այն տեղ հասցնել տիեզերքում գտնվող հայրիկին՝ հնարելով այնպիսի միջոց, որ տիեզերագնացը նամակը կարողանա կարդալ հենց տիեզերքից: 11 Hyundai Genesis ավտոմեքենա Նևադայում գտնվող ցամաքած Դելամար լճի հատակին հսկայական չափի նամակ պատկերեցին: Ստեֆանիի հայրը կարողացավ կարդալ նամակը, բացի այդ 5,56 քառակուսի կմ տարածք զբաղեցնող հաղորդագրությունը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես անվադողերի հետքից առաջացած ամենամեծ պատկեր:
Վաղուց է հայտնի, որ Coca-Cola ընկերությունը գովազդի համար ոչինչ չի խնայում: Այս բրենդը կարելի է սիրել հենց միայն գովզդի համար, անգամ եթե ընպելիքը չես հավանում:
Բրենդի «Առևանգում» (Heist) գովազդային հոլովակն անգամ Emmy-ի արժանացել: Այն պատմում է խորամանկ միջատների մասին, որոնք բնության գրկում հանգստացող երիտասարդի քթի տակից թռցնում են Կոլայի շիշը:
63 միլիոն դիտում գրանցած «Ուժը» գովազդի հեղինակը Volkswagen ընկերությունն է:
Այս բարի տեսահոլովակը դուր կգա թե՛ Աստղային պատերազմների սիրահարներին, թե՛ յուրաքանչյուր ծնողի, ով ծածուկ պատրաստ է ամեն ինչի, որպեսզի իրենց երեխաները հավատան հրաշքների, բայց առաջին հերթին՝ իրենք իրենց:
Գովազդային գլուխգործոցների ցանկն այսքանով չի ավարտվում: Գովազդային հաջորդ ընտրանին կներկայացնենք շատ շուտով:
In this article
- ԲԻԶՆԵՍ
- ՄԱՐՔԵԹԻՆԳ
- ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- Coca-Cola
- Coca-Cola գովազդ
- Coca-Cola ըմպելիք
- Coca-Cola ընկերություն
- Hyundai
- Hyundai Genesis ավտոմեքենա
- Hyundai ավտոմեքենա
- Volkswagen
- Volkswagen ընկերություն
- Volvo
- YouTube
- YouTube գովազդ
- Աստղային պատերազմներ
- բրենդ
- բրենդներ
- գլուխգործոց
- գովազդ
- Գովազդային գլուխգործոցներ
- գովազդային տեսահոլովակ
- Ժան-Կլոդ Վանդամ
- Լիոնել Մեսսի
- Կոբի Բրայանթ
- կրեատիվ գովազդ
- Մեսսի
- նամակ
- Չինական պատ
- Սելֆի
- Տեսահոլովակ
- տիեզերագնաց
- տիեզերք
Join the Conversation