3D ՏՊԻՉ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այսօր ծնողների ամենակարևոր պարտականություներից մեկը երեխաներին ժամանակակից տեխնոլոգիաներին հաղորդակից դարձնելն է, անգամ եթե ծնողն ինքը այդքան էլ գլուխ չի հանում դրանից:

7106

Վաղ հասակից երեխայի մտահորիզոնը ընդլայնելով՝ նրա առջև անսահման հնարավորությունների դուռ կարելի է բացել, զարգացնել երևակայությունն ու ստեղծագործական կարողությունները:

Այս բոլոր գործառույթները իր մեջ ամփոփում է մի նոր հրաշալի սարք, որը կոչվում է Rever. Rever-ը 3D տպիչ է՝ աշխարհում առաջին անվտանգ և երեխաների համար հասանելի եռաչափ տպիչըKickstarter հարթակում այս պահին սարքն առաջարկվում է ձեռք բերել $219-ով:

Տպիչի դռնակը պատրաստված է թափանցիկ նյութից, որպեսզի երեխաները կարողանան հետևել տպագրության ողջ ընթացքին: Սակայն տպագրության ընթացքում հատուկ կողպեքները տպիչի դռնակն այնպես են ֆիքսում, որ ոչ մի հետաքրքրասեր երեխա չի կարող դիպչել սարքի տաքացվող հատվածներին: 

3D տպիչ

Այս տպիչի օգնությամբ երեխաները կարող են տպել այն ամենը, ինչը կարող էին միայն երևակայել՝ սուպերհերոսների հագուստներ, հեքիաթային արարածներ, խաղալիքներ, ամենատարբեր աքսեսուրաներ և այլն: Հեղինակները երեխաներին առաջարկում են մոդելների տպագրության մի քանի տարբերակ՝ ընտրել պատրաստի գծագրերից որևէ մեկը կամ նկարել դրանք ինքնուրույն: Շուտով կավելացվի նաև ըստ նկարի առարկա տպագրելու հնարավորությունը:

3D տպիչ

Rever տպիչը ընդունում է իր առաջադրանքները wifi-ի միջոցով: Այսօր աշխարհում կա բավական քիչ թվով wifi-ի մջոցով աշխատող 3D տպիչ, մեծ մասը աշխատում են միայն SD քարտերով: Երեխան կարող է ուղարկել գծագիրը սարքին իր պլանշետից, որի վրա ակտիվացրած կլինի համապատասխան ծրագիրը:

Մանկական տպիչի կողմից օգտագործվող նյութերը չեն պարունակում թունաքիմիկատներ և ամբողջությամբ կազմված են բնության մեջ քայքայվող նյութերից:

In this article


Join the Conversation